Քրիստոֆ Դյուգարի. Կավանիի տեղը ես Մբապեի գլուխը կպոկեի
«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Քրիստոֆ Դյուգարին քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին:
Վերջին խաղում Մբապեն փորձել է Էդինսոն Կավանիի փոխանցումից հետո փորձել է «պիժոնավարի» խփել գոլը: 21-ամյա ֆրանսիացին փորձել է ռաբոնա ոճով հարվածել և չի իրացրել պահը:
«Ես Կավանիի տեղը, 32 տարեկան մարդ է, ՊՍԺ-ում 200 գոլ է խփել, եթե Մբապեն իմ հետ վարվեր այդպես, ես նրան հանդերձարանում կսպասեի ու հետո գլուխը կպոկեի», ասել է Դյուգարին:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մբապեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 20 խաղի, դարձել 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: