Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում։ Առողջություն բոլոր վարակակիրներին»
Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյան[url=https://www.tert.am/am/news/2020/06/30/Carukyan/3332755] Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց․ «Իմ տեղեկություններով, պարոն Ծառուկյանի մոտ կորոնավիրուսը հաստատվել է»։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնջֆիաջյանի և Իվետա Տոնոյանի մոտ ևս հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։