24778 դիտում
12:00 18-02-2015
Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հաշտվել են. Ծառուկյանը ողջամտության սահմանը չանցնելու հայտարարությամբ է հանդես եկել
Թե իշխանության, թե ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով: Այս մասին ասվում է ԲՀԿ առաջնորդի հայտարարություն մեջ: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը հայտարարությունը ներկայացնում է ստորեւ.
«Սիրելի հայենակիցներ,
ինչպես ես բազմիցս ասել եմ, մեր բոլորի, եւ անձամբ իմ խնդիրը ես միշտ տեսել եմ մեր ժողովրդին, մեր երկրին օգտակար լինելու մեջ: Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ եւ կյանքի կոչել դրանք: Միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում:
Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որեւէ բարի տեղ չտանող ուղղություն է: Դժվար չէ պատկերացնել, թե այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը եւ առաջին հերթին մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ:
Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե իշխանության, թե ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՅԴ-ի տեղեկություններով՝ կայացել է նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ Այդ մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Միաժամանակ ավելացրել էր, որ իրենք իրենց մասով ամեն ինչ արել են՝ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ այդ հանդիպմանը նպաստել էր նաեւ ռուսաստանցի հայտնի գործարար Սամվել Կարապետյանը եւ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որն ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, հաջորդեց վերջինիս ելույթը, որից հետո երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները սրվեցին: Այնուհետ կարծիքներ հնչեցին, որ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից ոմանք կլքեն կուսակցությունը: Եվ այդպես էլ եղավ. ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից մի քանիսը արդեն հայտարարել են կուսակցությունը լքելու մասին:
Նմանատիպ նյութեր
1672 դիտում
15:45 27-01-2014
Եթե Գերմանիային և Ֆրանսիային հաջողվեց հաշտվել, ապա Հայաստանը և Ադրբեջանը նույնպես կարող են հաշտվել. ԵԽԽՎ նախագահ
52548 դիտում
19:00 27-04-2018
Գագիկ Ծառուկյանը վաղն անձամբ հանդես է գալու հայտարարությամբ
2981 դիտում
16:32 03-02-2016
Երեւանի «Ուլիսը» հանդես է եկել հայտարարությամբ եւ դուրս եկել Հայաստանի առաջնությունից
Այս բաժնից
871 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
769 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
679 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան