211652_close_icon

Գագիկ Ծառուկյանը խոսեց եւ սպառնաց, որ իշխանափոխություն կպարտադրեն ու վստահեցրեց. «Ծառուկյանին չեն կարող վախեցնել, Ծառուկյանը ամեն ինչ տեսել է, բայց չի կոտրվել»

views-count9850 դիտում article-date 19:50 24-10-2014
"Ես ձեր կողքին եմ մինչեւ վերջ, մինչեւ ձեր խնդիրների լուծումը": Այս մասին Ազատության հրապարկում այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի Եռյակի հանրահավաքում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրա ելույթը հանրահավաքի մասնակիցների մեջ, թերւես ամենասպասվածն էր: Գագիկ Ծառուկյանը ներկայացնելով երկրի սոցիալ տնտեսական վիճակը` հայտարարեց, որ շտապելը հաջողության չի բերի: Բայց հավատացրեց, որ գործը սկսել են եւ պետք է ավարտեն: Միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանություն եւ նոր քաղաքականություն: "Մենք կողմ ենք խաղաղ անցմանը: Մայդանի կոչ չենք անում",- ընդգծեց ԲՀԿ առաջնորդը: Սակայն նշեց, որ ոչ ոք չպետք է մնա դիտորդի դերում, քանի որ Հայաստանի զարգացումը բոլորիս գործն է: Ավելին, իր անունից հայտարարեց, որ ԲՀԿ-ն երկրի ներսում չունի թշնամիներ: ԲՀԿ առաջնորդը բոլորի ուշադրությունը սեւեռեց այն հանգամանքին, որ այսօրվանից սկսած` Հայաստանում սկսում է Համաժողովրդական շարժման միասնական շտաբների ձեւավորում, որ մոբիլիզացնի ժողովրդին: Իսկ, եթե իշխանությունը մերժի համաժողովրդական շարժման արդարացի պահնաջները` հայտարարեց, որ երեք քաղաքական ուժերով փողոցում եւ հրապարակներում կանգնած հարյուր հազարներով կպարտադրեն իշխանափոխություն: "Բայց այսօր ասում եմ, որ ոչ մի նստացույց չի լինելու` մինչեւ մենք եռյակով ընդհանուր պայմանավորվածության չգանք: Եթե դրա կարիքը լինի, մյուս հանրահավաքին այդ հարցը կբարձրացնենք",- ավելարեց Գագիկ Ծառուկյանը: Նա վստահեցրեց նաեւ, որ ոչ ոք չի համարձակվի ժողովրդին կպնել եւ նեղացնել:Հատկապես այն դեպքում, երբ ոչ մի անօրինական բան չեն անում: Իսկ ամենկարեւորը` առաջարկեց միասնական լինել: Իսկ իրեն վախեցնելու մասով, դեռ ելույթի սկբում հայտարարեց."Ծառուկյանին ոչնչով չեն կարող վախեցնել: Ծառուկյանը ամեն ինչ տեսել է, նեղություն, բայց չի կոտրվել, Ծառուկյանը իր գործն առաջ է տարել: Հանուն հարգանքի, հանուն ժողովրդի հավատքի, Ծառուկյանը կպահի իր խոսքը": Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո շարունակվեց երթը, սակայն հաջորդ հանրահավաքի օրը չհայտարարվեց:

Նմանատիպ նյութեր