211652_close_icon
views-count517 դիտում article-date 17:18 21-10-2026

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը հանձնաժողովում ընդունվեց չորս կողմ և մեկ դեմ ձայներով։

Նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի ընթացքում։

Նմանատիպ նյութեր