211652_close_icon
views-count2473 դիտում article-date 17:56 29-06-2020

Հայաստանի առաջատար բռնցքամարտիկների պարապմունքները չեն դադարում

Հայաստանի առաջատար բռնցքամարտիկների պարապմունքները չեն դադարում, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ասաց, որ հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ընդառաջ է գնում մարզչական խորհրդի ծրագրերին, նպատակով, որ բռնցքամարտիկները մշտապես որոշակի մարզավիճակում լինեն։ Մրցումային ծրագիրը դեռևս անորոշ է, բայց անհրաժեշտության պարագայում տղաները կարող են հասնել լավագույն մարզավիճակի և մարտական տրամադրությամբ մեկնել մրցումների։ Աշխատանքն ընթանում է ընդհանուր և անհատական ծրագրով։ Յուրաքանչյուրն ունի անձնական նախասիրություն։ Այդ հանգամանքը նկատի ունենալով, մասնագետները ուշադրություն են հատկացնում նաև հատուկ ֆիզպատրաստականության որակների բարելավմանը։ Ցանկացած վարպետ պետք է տիրապետի մարզաձևին բնորոշ հատկանիշների բազմազանությանը։ Հավաքականի բոլոր անդամները անտրտունջ կատարում են մարզիչների հրահանգները և ջանք չեն խնայում կայուն մարզավիճակ պահպանելու համար։

Նմանատիպ նյութեր