211652_close_icon
views-count1539 դիտում article-date 17:40 17-05-2014

Հայ բռնցքամարտիկները վստահ հաղթանակ տոնեցին վրացի բռնցքամարտիկների նկատմամբ

Մայիսի 17-ին «Դինամո» մարզադահլիճում կայացավ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի և Վրաստանի հավաքական թիմի ընկերական հանդիպումը: 6 քաշային կարգերում կայացավ 8 մենամարտ , որոնք բոլորն էլ անցան հայ մարզիկների նկատելի առավելությամբ: Ընդհանուր առմամբ 8 մենամարտից 7-ում հաղթեցին մեր մարզիկները, իսկ մեկ մենամարտում գրանցվեց մարտական ոչ ոքի: 56 կգ քաշային կարգում հանդես եկող Հենրիկ Մոքոյանն ու Գառնիկ Հարությունյանը վստահ հաղթանակներ տոնեցին Վրաստանը ներկայացնող հայազգի Արմեն Գրիգորյանի և Արթուր Մովսիսյանի նկատմամբ: 60 կգ քաշային կարգում Արամ Ավագյանը պարտության մատնեց Լևան Կաչարավային , իսկ 64 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովը առավելության հասավ Գիգա Խուպենիայի նկատմամբ: 69 կգ քաշային կարգում Արման Դարչինյանի և Լաշա Գրիգլյանի մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց Դարչինյանին: Նույն քաշային կարգում Վլադիմիր Մարգարյանը առավելության հասավ Սանդրո Ջաջանիձեի նկատմամբ: 75 կգ քաշային կարգում տպավորիչ հաղթանակ տոնեց Արման Հովհիկյանը, իսկ 81 կգ քաշային կարգում Տիգրան Արմենակյանի և Յագո Կիզիրյայի մենամարտում գրանցվեց մարտական ոչ- ոքի: Մրցումների ընթացքում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ծննդյան 70 ամյակի կապակցությամբ ֆեդերացիայի բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով, պարգևատրեց Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ, սպորտի վաստակավոր գործիչ և մարզիչ Դերենիկ Գաբրիելյանին: Ծննդյան 60 ամյակի կապակցությամբ նույն պարգևով պարգևատրվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, սպորտի վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր