211652_close_icon
views-count1467 դիտում article-date 22:35 19-04-2014

Հայ բռնցքամարտիկների հաջող ելույթները` աշխարհի երիտասարդական առաջնությունում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը: Հայ մարզիկներից այսօր առաջինը ռինգ դուրս եկավ 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը Վրաստանը ներկայացնող Ռաթի Տլաշաձեն էր: Նարեկը բավականին գեղեցիկ մենամարտ անցկացրեց և մրցավարների միաձայն որոշմամբ ճանաչվեց հաղթող: Հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Ժորա Համազարյանը, ով համառ և անզիջում պայքարում առավելության հասավ սերբ Ֆլորան Սաբոյի նկատմամբ: Ցավոք պարտություն կրեց 46-49 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Հովհաննիսյանը, ով 1/16-րդ եզրափակչում զիջեց Իռլանդիան ներկայացնող Բրենդան Իրվինին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր