211652_close_icon
views-count6017 դիտում article-date 23:47 28-06-2020

Մաքս Ֆադեևի անհավանական կերպարանափոխությունը

Ռուսաստանցի հայտնի երաժշտական պրոդյուսեր և երգիչ Մաքսիմ Ֆադեևը տարիներ շարունակ տառապում էր ավելորդ քաշից: Սակայն վերջին շրջանում Ֆադեևը զարմանալիորեն կերպարանափոխվել է: Նախ, նա ամբողջությամբ փոխել է իր մենեջերներին և տեղափոխվել Բալի կղզում գտնվող իր շքեղ վիլլա: Երաժիշտը խոստովանել է, որ նոր կյանք է սկսել և ուրախ է դրա համար: Նա այժմ հնարավորություն ունի նախընտրելի երաժշտությունը գրել և ծովի մեղմիկ ձայների ներքո զբաղվել նոր գաղափարների փնտրտուքով: Գաղափարների և աշխատանքային ժամանակացույցի փոփոխություններն ազդել են նրա արտաքին տեսքի վրա: Ֆադեևը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է նիհարել: Լուսանկարում նա երկու ոտքով հեշտությամբ տեղավորվել է իր հին անդրավարտիքներից մեկի ոտի մեջ:

Նմանատիպ նյութեր