Եգիպտոսում Կահիրեից թռչող արտասահմանցի զբոսաշրջիկների համար ելքի մաքս է սահմանվել
Եգիպտոսում Կահիրեի օդանավակայանից թռչող օտարերկրյա զբոսաշրջիկների համար ելքի մաքս է սահմանվել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Եգիպտոսի տուրիզմի նախարարության աղբյուրին։
Արտասահմանցի զբոսաշրջիկների համար սահմանված ելքի մաքսը 25 դոլար է։ Նշվում է, որ 2014 թ․ հունիսի 1-ից այդ մաքսաչափը վերաբերում է բացառապես նրանց, ովքեր երկիրը լքում են Կահիրեի միջազգային օդանավակայանից։