1985 դիտում
08:57 05-02-2014
Իրան-Հայաստան սահմանին սառած-մնացած դիզվառելիքի ավտոմեքենաները «Մաքս-օյլ» ու CPS ընկերությունների՞ն են պատկանում. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Իրան-Հայաստան սահմանային անցակետում սառած-մնացած դիզվառելիքի ավտոմեքենաները «Մաքս-օյլ» ու CPS ընկերություններին են պատկանում։ Վերջին ընկերության մասին առանձնապես շատ չի խոսվում, սակայն այն համարվում է վառելիքի շուկայի առաջատարներից և, որոշ տեղեկություններով, նախկինում գտնվել է Սամվել Բաբայանի «կուրացիայի» տակ, հետո արդեն նոր տերեր է ունեցել, որոնց հետ այսօր փորձ է արվում ճշգրտել խաղի կանոնները։
Ի դեպ, որոշ տեղեկություններով, «նոր տերերն» այդ ընկերության սոլյարկայի «թիքից» ժամանակին մասնաբաժին են հանած եղել նաև Ռոբերտ Քոչարյանի անվտանգության խորհրդական Գառնիկ Իսագուլյանին։ Երեկ փորձեցինք ճշտել՝ համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը։ «Մաքս գրուպի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանն ասաց, որ, այո, իրենք այդ կողմից էլ են վառելանյութ ներկրում, սակայն իրենց ավտոմեքենաներն արդեն եկել են, և այս պահին որևէ խնդիր չկա, շուտով նոր պարտիա կբերեն։
Ձեռի հետ էլ Տանզանիայում ադամանդի հանք գնած Խաչիկ Մանուկյանից փորձեցինք ճշտել, ճի՞շտ է, որ Դուբայում տասը միլիոնանոց վիլլա է գնել։ «Չէ, հլը չեմ առել»։ Բայց մտքիդ կա՞։ «Հա, բայց հլը փող չունեմ»։ Ինչ վերաբերում է ՇԲՏ-ին, ապա հեռախոսը վերցրեց նախ տնօրենը՝ Աշոտ Սալանդարյանը, իմանալով, որ զանգողը լրագրող է, անջատեց, հետո նրա զարմիկը վերցրեց ու ասաց, որ վերջինս բուժզննում է անցնում՝ բոլոր հարցերին կպատասխանի մի քանի օրից։ Տեսնենք»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1326 դիտում
09:13 07-02-2014
Դիզվառելիքի մոտ 300 մլն դրամի անտեղի սուբսիդավորում է կատարվել. Հրապարակ
Այս բաժնից
760 դիտում
22:38 27-12-2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԿԲ հանդիսավոր ընդունելությանը
1909 դիտում
22:25 27-12-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
937 դիտում
21:36 27-12-2024
Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր