4245 դիտում
21:03 27-06-2020
Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին որոշումը որակում եմ որպես ակնհայտ անհիմն և անօրինական. պաշտպան
Ընտրակաշառքի գործով նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին առաջադրվախ մեղադրանքը հիմնված է մեկ անձի ցուցմունքի վրա, ում հետ նախօրեին առերեսում է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ։
«Քիչ առաջ, 10 օրյա քննարկումից հետո, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կ.Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ միջնորդությունը Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին:
Որոշումը որակում եմ որպես ակնհայտ անհիմն և անօրինական, նույնիսկ տեղին է անվանել «խայտառակ», մասնագիտական շրջանակներին «հայտնի» դատավոր Կ.Ֆարխոյանը կատարեց իր մշտական առաքելությունը ԱԱԾ-ի հանդեպ, կալանավորեց մարդու երեք տարի 4 ամիս վաղեմության միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեղադրանքով, որի շրջանակներում բոլոր քննչական գործողությունները ըստ էության ավարտվել են, այդ գործողություններին միջամտելու վտանգներ այլևս չկան, հունիսի 14-ից պատշաճ ներկայացել է քննությանը:
Դրա հետ պետք է նշել, որ մեղադրանքը հիմնված է մեկ անձի ցուցմունքի վրա,ով երեկ տեղի ունեցած առերեսման ընթացքում հաստատել է պարոն Մանուկյանի պնդումները,ինչը առոչինչ է դարձնում հիմավոր կասկածը: Ուշագրավ է, որ Ֆարխոյանը բացարկման ենթակա անձ էր, իրավունք չուներ քննել միջնորդությունը, սույն գործի մայր գործով հարազատ եղբայրը մեղադրյալ է,որը գտնվում է նախաքնության փուլում ԱԱԾ-ի վարույթում, ինչը կաշկանդելու է նրան ԱԱԾ «սրտով չգնալը»:
Կան այլ փաստարկներ ևս որոշման անօրինական լինելու համար: Որոշումը պաշտպանական թիմը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարան հենց երկուշաբթի օրը»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանի որոշմամբ Աբրահամ Մանուկյանը կալանավորվել է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2221 դիտում
22:15 08-10-2024
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները
2839 դիտում
09:43 23-02-2017
Աբրահամ Մանուկյանին կփոխարինի որդին՝ Արթուր Մանուկյանը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1075 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1120 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
838 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան