211652_close_icon
views-count30716 դիտում article-date 14:06 27-06-2020

Խոշոր չափի գողություն՝ Երևանում. Նուբարաշենում օրը ցերեկով հարմարեցված բանալու միջոցով մտել են քաղաքացու տուն և հափշտակել մոտ 20 հազար դոլարին համարժեք գումար ու ոսկյա զարդեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 23-ին Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 11 փողոցի շենքերից մեկի բնակարանից կատարված գողության փաստով։ Այդ օրը, ժամը 17։00-ից մինչև 22;00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու օգտագործմամբ բացել են նշված բնակարանի դուռը, մտել տուն և ննջարանից և մեկ այլ սենյակից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բարխոյանի, գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննիչ Մելքոնյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տանտիրոջը պատճառվել է մոտ 20 հազար դոլարի վնաս։ Վարկածներից մեկն այն է, որ տունը թալանողը կամ թալանողները լավ իմացել են տուժածների՝ տանից բացակայելու մասին և իմացել են նաև, թե որտեղ է գտնվում գողոնը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր