161963 դիտում
12:17 13-04-2020
Երևանում թալանել են ճանաչված հաղորդավար Ավետ Բարսեղյանի աներոջ տունը. հափշտակել են մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր և գումար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 12-ին, առանձնակի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Վարուժանի փողոցի տներից մեկի բնակիչ՝ 58-ամյա Աբրահամ Ք-ից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 19։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայմաններում մտել են իր տուն և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խումբը։
Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Աբրահամ Ք-ն հայտնի հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանի կնոջ հայրն է, իսկ գողը կամ գողերը տանից հափշտակել են մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա, արծաթյա զարդեր գումար։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15446 դիտում
18:46 01-12-2024
Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. ամուսիններն ու նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց