3053 դիտում
15:13 26-06-2020
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 5 ամսում նվազել է 3.9 տոկոսով
Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-մայիսին 3.9 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.4 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 23.4 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-մայիսին նվազումը կազմել է 10.8 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 4.2 տոկոսով:
2020 թվականի հունվար-մայիսին սպառողական գների ինդեքսն աճել է 0.3 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ևս նույն չափով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 8.3 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-մայիսին աճել է 7.9 տոկոսով՝ կազմելով 190 հազար 166 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 8.7 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 7.1 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 11.2 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 8.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ նվազել է 12.8 տոկոսով:
Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-մայիսին եղել է 483.95:
Տնտեսական ակտիվության նվազումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, որի հետևանքով անկումներ են արձանագրվում աշխարհի գրեթեր բոլոր երկրների տնտեսություններում:
Նմանատիպ նյութեր
816 դիտում
14:25 25-11-2020
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում նվազել է 6.7 տոկոսով
3755 դիտում
14:28 27-04-2020
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 3 ամսում աճել է 4 տոկոսով
1486 դիտում
15:41 07-08-2019
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 ամսում աճել է 6.5 տոկոսով
Այս բաժնից
457 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
604 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
493 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը