«Էրեբունի» ԲԿ պարզաբանումը՝ ողջ մարդու հիվանդության պատմության մեջ «մահ» բառը գրելու վերաբերյալ
Ֆեյսբուքյան օգտատեր Նորիկ Ղարիբյան թոռը [url=https://www.facebook.com/baron.karen.arayan.999/videos/3047337332016052/]տեսանյութ[/url] է հրապարակել, որով ներկայացրել է իր պապի հիվանդության պատմությունը: Նա նշել է, որ հունիսի 21-ին պապուն տարել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերցրել են բոլոր անալիզները, գումարները վճարվել է, ներկայացվել է խնդիրը, սակայն նրանք հրաժարվել են բուժումներից, քանի որ ասել են հույս չկա:
Օգտատերը նշել է, որ պապը հաջորդ օրը դուրս է գրվել և ցույց է տվել ԲԿ-ի պատասխանը, որտեղ գրված է եղել «մահ» և պապուն, ով ողջ է: Թոռը պատմեց նաև, որ պապուն դուրս են գրել Covid19-ի դրական պատասխանով:
«Էրեբունի» ԲԿ -ն տեսանյութի հետ կապված պարզաբանում է ներկայացրել․
«Հիվանդը «Էրեբունի» ԲԿ -ի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել աորտայի շերտազատվող անեւրիզմայով: Վերակենդանացման բաժանմունքում նրա վիճակը կայունացվել է, հրավիրվել է անոթային վիրաբույժ: Ծանր սոմատիկ պատճառները հաշվի առնելով՝ որոշվել է չգնալ վիրահատության, քանի որ վիրահատական միջամտությունը կարող էր հիվանդի կյանքի հետ անհամատեղելի դառնալ: Հիվանդի հարազատները հրաժարվել են հետագա բուժումից և հիվանդը դուրս է գրվել :
Ինչ վերաբերում է #COVID-19 թեստին, նշենք, որ «Էրեբունի» ԲԿ հոսպիտալացվող յուրաքանչյուր հիվանդից կատարվում է նմուշառում, որն ուղարկվում է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ լաբորատորիա: Թեստի պատասխանը ստացվել է մեկ օր հետո՝ դրական: Այսինքն, հիվանդանոց մուտք գործելուց հիվանդն արդեն իսկ ունեցել է նոր կորոնավիրուսային վարակ: Ինչ վերաբերում է հիվանդության պատմության մեջ նշված «մահ» բառին, հայտնում ենք, որ դա վրիպակ է՝ պայմանավորված վերակենդանացման բաժանմունքի գերծանրաբեռնվածությամբ: Նույն փաստաթղթի մեջ նշված է նաև, թե առողջական ինչ վիճակով է հիվանդը բժշկական կենտրոնից դուրս գրվել»:


