211652_close_icon
views-count1444 դիտում article-date 15:01 02-04-2026

Մենք հերոս բառը պետք է շատ զգույշ օգտագործենք, որովհետև այնքան ենք օգտագործել այդ բառը, որ իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ. Նիկոլ Փաշինյան

Չեմ ասել, որ գեներալները վախկոտ են: Ես ասել եմ՝ կան վախկոտ գեներալներ և դասալիքներ, և, այո՛, նրանցից շատերը դատվում են: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գեներալների մասին իր հայտարարություններին:

«Մենք ունենք թալանչի գեներալներ, որոնք անցնում են ապօրինի գույքի գործով, և մենք ունենք կոռուպցիոն գործերով անցնող գեներալներ:

Ընդհանրապես կարծում եմ՝ մենք «հերոս» բառը պետք է շատ զգույշ օգտագործենք, որովհետեև այնքան օգտագործել ենք այդ բառը, որ ստացվում է՝ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է խոսույթին, թե Նիկոլ Փաշինյաը հրամայել է նոյեմբերի 5-ին դիրքերը լքել, Փաշինյանը հայտարարեց, որ նման հրաման չի տվել:

«Թող մարդիկ իրենց փախնելը, իրենց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ: Ես նման հրամաններ չեմ տվել: Ով նման բան ասում է, նա ճողոպրողների բանակից է…

Նմանատիպ նյութեր