211652_close_icon

Զինվորին նամակ գրելու կոչը, որն ուղարկվել է դպրոցներին, արվել է «Շանթ-2018» զորավարժությունների շրջանակում. ԿԳՆ պարզաբանումը

views-count3279 դիտում article-date 16:11 13-09-2018
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից դպրոցներին ուղարկված ստանդարտ շրջաբերականը, որը տարածվել է համացանցում, «Շանթ-2018» զորավարժությունների շրջանակում է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից: Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տարածվել էր շրջաբերականը, որով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը առաջարկել է դպրոցներում անմնացորդ հայրենասիրությամբ տոգորված նամակ-շարադրություններ գրել: «Զորավարժությունները միտված են նաև համապատասխան իրավիճակներում ճիշտ ուղերձներ մշակելու, կողմնորոշվելու, իրադրությանը համապատասխան քայլեր ձեռնարկելու գործընթացին: Սույն շրջաբերականը իմիտացիոն բնույթի էր, կատարման և տարածման ենթակա չէր: Սակայն որոշ մարդիկ այն տարածել են՝ առանց նշելու, որ դա արվել է «Շանթ-2018»-ի շրջանակներում՝ հեռացնելով համապատասխան գլխագիրը և դիտավորյալ մանիպուլացնելով հասարակությանը: Մեդիագրագիտության խնդիրները, փաստորեն, նույնպես շարունակում են մտահոգիչ մնալ հասարակության մեջ»,-ասված է ԿԳՆ պարզաբանման մեջ:

Նմանատիպ նյութեր