211652_close_icon
views-count3655 դիտում article-date 20:40 21-06-2020

Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի գրառմամաբ տեղեկացնում է, որ Չինաստանից թթվածին արտադրող կայաններ են գնել․ «Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են հետևյալ 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները. - Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, - Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, - Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ: Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Ոստիկանության հոսպիտալի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կենտրոնացված թթվածնային կայանները: Հայաստան են ժամանել նաև հեղուկ թթվածնային համակարգերը` Սպիտակի, Արտաշատի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Նորքի Ինֆեկցիոն ԲԿ-ների համար: Բոլոր գնումները իրականացվել են պետական բյուջեի միջոցներով»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր