67590 դիտում
13:20 28-04-2022
Կոտայքի մարզում «Մահաբեր» անունը ստացած ճանապարհի մարդաբոյ փոսերի պատճառով ամեն օր ավտոմեքենաներ են վթարվում. վարորդներն ասում են. «Եթե խնդիրը չլուծվեց, դիմելու ենք «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի հանրային ձայնին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն իրենց վրդովմունքն են հայտնում, որ պատկան մարմինների քար անտարբերության, աշխատանքի նկատմամբ թերի վերաբերմունք ցուցաբերելու պատճառով ավտոմեքենաները Կոտայքի մարզում ինքնավթարների են ենթարկվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգող քաղաքացիներն ասում են. «1 տարուց ավելի է՝ Աբովյան քաղաքից դեպի Հանրապետության պողոտա, Երևանյան, Սևանի փողոցներ և Արզնու խճուղի տանող ճանապարհահատվածում մոտ 2 կմ երկարության ճանապարհը, ասես, մարտի դաշտ լինի։ Ամեն օր էդ մարդաբոյ փոսերի պատճառով մեքենաների անվադողերը տրաքում են, անվահեծաններն էլ կոտրվում։ Լույսով դեռ մի կերպ կարողանում ենք փոսերը շրջանցենք, բաց երբ մութն ընկնում է, առնվազն պետք է աճպարար լինես, որ էս հսկայական փոսերից կարողանաս խուսափես։
Էս հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են եղել, այդ թվում՝ ողբերգական։ Վերջին ողբերգական ավտոպատահարի հետևանքով մի ամբողջ ընտանիք մահացավ, ու դրանից հետո պատկան մարմինները հեռուստատեսությամբ իրար հերթ չտալով՝ խոստացան, որ նշված ճանապարհահատվածում կտեղադրեն երթևեկությունը կարգավորող նշաններ, որ փոսերը գոնե ժամանակավորապես կլցնեն, բայց, ինչպես միշտ, ստացվեց՝ «էշ, մի սատկի, գարուն կգա»։
Մենք գիտենք, որ էդ ճանապարհի սպասարկումը դրված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վրա, ու լավ կլինի, որ նախարար Գնել Սանոսյանը մի օր բարեհաճի՝ էդ ճանապարհով երթևեկի ու հաստատ, եթե կուշտ լինի, կերածը կմարսի։ Դեռ չենք ասում՝ ամեն մի փոսն ընկնելուց հետո ինչ քաղցր խոսքեր կուղղի պատասխանատուների հասցեին։ Ընտանեկան ողբերգական ավտովթարից հետ Աբովյանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները 2 օր հետո այցելեցին ու էդ ամբողջ տարածքում շաբաթօրյակ կատարեցին. 3 Կամազ աղբ հեռացրեցին, բայց դա պետք է անեին Սանոսյանի նախարարության ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները, քանի որ պետությունը ճանապարհը բարեկարգելու, նշաններով կահավորելու համար ճանապարհային դեպարտամենտին գումար է հատկացնում։ Եթե գործ չեք անելու, ավելի լավ է՝ էդ ճանապարհն էլ տվեք Աբովյանի քաղաքապետարանին, վստահ ենք՝ նրանք կարճ ժամանակում կկատարեն ոչ միայն փոսալցման աշխատանքներ, այլև կլուծեն արտաքին լուսավորության և երթևեկությունը կարգավորղ նշանների հարցը»։
Այսօր՝ ապրիլի 28-ին, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով մի տարեց կնոջ տեղափոխում էր հիվանդանոց, չկարողանալով փախցնել Արզնու խճուղում հսկայական փոսերը, իր 2 անվադողերը վնասել էր։ Իսկ հիվանդանոց մեկնող տատիկը նեղսրտում էր, որ ինքը բժշկի հետ պայմանավորվել է, բայց ստացվում է, որ բժիշկը, իր գործը թողած, պետք սպասի իրեն։ Իսկ ինքը ուշանալու է։
Հավաքված քաղաքացիները, տեսնելով, որ նկարահանում ենք նշված ճանապարհահատվածը, ասում էին. «Ուզում ենք հավատանք, որ գոնե հիմա նախարարությունն ու ճանապարհային դեպարտամենտը չեն ընդունի ջայլամի կեցվածք, ու խնդիրը կլուծեն, հակառակ դեպքում ստիպված դիմելու ենք «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի Հանրային ձայնին, ով փաստերով անարգանքի սյունին կգամի կաբինետներում նստած որոշ չինովնիկների, ու գուցե դրանից հետո խնդիրը կկարգավորվի, ինչի արդյունքում էլ «Մահաբեր» կոչվող այս ճանապարհում մասամբ կքչանան ճճանապարհատրանսպորտային պատահարները, այդ թվում ողբերգական»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+