62475 դիտում
14:11 19-06-2020
Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը. Երեւանի շտապօգնության «Կենտրոն» ենթակայանի 2 բրիգադի ավելի քան 26 աշխատակիցներ հավելավճար չեն ստացել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն ահազանգ է ստացել Երեւան քաղաքի շտապ բուժօգնության ծառայության մի քանի աշխատակիցներից, ովքեր հայտնել են, որ նախարարության նշած հավելավճարներն իրենք չեն ստացել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հավելավճար չստացած աշխատակիցը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, ասում էր. «Առողջապահության նախարարությունը COVID-19-ով պայմանավորված՝ շտապօգնության աշխատակիցներին հավելավճարներ է փոխանցել: Նախորդ ամիսն էլ էր փոխանցվել, բայց էլի մի քանի բրիգադներ ու մոտ 26 աշխատողներ չստացանք, ասեցին, թե այս ամիս կստանանք: Երեկ հավելավճարները մեկի մոտ շատ է նստել, մեկի մոտ՝ քիչ, մի քանիսի մոտ էլ վափշե չի նստել, ստաբիլ գումար չի նստել:
Կենտրոն ենթակայանի մենակ 2 բրիգադ է, որ չի նստել, մեկը՝ պերեբրոսկայի, մեկն էլ՝ հոգեբուժական բրիգադը, որին որ կատեգորիկ ոչ մի գումար չի նստել: Բայց մենք էլ ենք առնչվել կորոնավիրուսով հիվանդների հետ: Փաստորեն բոլորը ստացել են, բացի «պերեբրոսկայի» ու հոգեբուժական բրիգադներից: Հավելավճար չստացած աշխատողներից բարձրանում են, որ ճշտեն, գլխավոր հաշվապահը ֆռռում, ասում ա՝ ձեզ ո՞վ էր խնդրում՝ գայիք, ստեղ աշխատեիք, գիտեիք՝ հիվանդ էր, չտանեիք: Պահ է լինում մեզ ահաբեկում են, թե դուրներդ չի գալիս, դուրս եկեք, սպիտակ թուղթը դրած ա, ազատման դիմում գրեք, հելեք»:
Հավելավճար չստացած աշխատակցի խոսքով՝անգամ դի տեղափոխող բրիգադներն են հավելավճար ստացել, բացի նշված 2 բրիգադների աշխատակիցներից. «Երեկ զանգել ենք առողջապահության նախարարության թեժ գիծ, հեռախոսին պատասխանած աղջիկը խնդալով ասում ա, որ իրենք փողը փոխանցել են, եւ որ տնօրինությունն է որոշում, թե ում ինչքան պետք է տա: Այսօր աշխատակիցները բարձրացել են ենթակայանի վարիչի մոտ, վարիչն ասել է, որ առողջապահության նախարարությունն է տրամադրել անվանական բրիգադների: 6 հոգի պերեբրոսկայի բրիգադն է, 20 հոգի էլ հոգեբուժական բրիգադն է: Ենթակայանի վարիչն ասում է, որ նախարարությունը չի տվել, բայց նախարարությունն էլ ասում է, որ տնօրինությունն է որոշում, եւ առաջարկում են դիմել քաղաքապետարանի առողջապահության բաժնի պետին»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը
Նմանատիպ նյութեր
1690 դիտում
13:54 01-07-2019
«Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը պետք է դառնա որպես թանգարանային պատմություն. Փաշինյան
4871 դիտում
10:24 02-06-2017
Տերովին՝ տերը, անտերին՝ գելը. Արարատի մարզպետը նախկին գյուղապետին պաշտոն է տվել․ «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
3013 դիտում
09:42 15-12-2024
Երևանում փորձել են թալանել «Մոսկվա սիթի» ընկերության տնօրենի տունը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են