211652_close_icon
views-count4698 դիտում article-date 22:22 14-06-2018

ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետն ընդունել է ՄԹ ԶՈՒ 160-րդ հետևակային բրիգադի հրամանատար բրիգադի գեներալ Ալան Ռիչմոնդին

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն հունիսի 14-ին ընդունել է Միացյալ Թագավորության ԶՈՒ 160-րդ հետևակային բրիգադի հրամանատար բրիգադի գեներալ Ալան Ռիչմոնդին, որին ուղեկցել է ՀՀ-ում ՄԹ ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեյվ Էթելին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Պն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՄԹ ԶՈՒ 160-րդ բրիգադը հանդիսանում է ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցության հիմնական գործընկերը, որի անձնակազմի հետ ամենամյա համագործակցության պլանի համաձայն անցկացվում են մի շարք միջոցառումներ ՀՀ-ում և Միացյալ Թագավարությունում` դասընթացներ, մարտավարական վարժանքներ, փորձի փոխանակում և այլն: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության շրջանակներում այս տարվա ընթացքում պլանավորված միջոցառումների հետ կապված հարցեր: Այս օրերին Հայաստանում է գտնվում է ՄԹ ԶՈՒ 160-րդ բրիգադի նվագախումբը, որը հունիսի 15-ին Երևանում ՀՀ ԶՈՒ զինվորական նվագախմբի հետ համատեղ բացօթյա համերգ կտա:

Նմանատիպ նյութեր