4841 դիտում
10:24 02-06-2017
Տերովին՝ տերը, անտերին՝ գելը. Արարատի մարզպետը նախկին գյուղապետին պաշտոն է տվել․ «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը շարունակում է կադրային փոփոխությունները։ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանից ազատվելուց հետո նա հաջողացրել է, որ Արարատի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվի իր մտերիմներից Նոր կյանք գյուղի նախկին գյուղապետ Մայիս Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ վերջինս գրեթե 17 տարի զբաղեցրել է Նոր կյանքի գյուղապետի պաշտոնը, սակայն ՏԻՄ վերջին ընտրություններում պարտվել էր։ ՀՀԿ-ականին չէր օգնել նաև այն հանգամանքը, որ Ավշարցի Գրիգորյան եղբայրները ամբողջ ընթացքում սատարել էին իրեն, իսկ նրանից ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը նույնիսկ անձամբ էր շրջել ընտրատեղամասում և հետևել մրցապայքարին։
Սակայն, ինչպես ասում են, տերովին տերն է տարել, անտերին՝ գելը, և Արարատի մարզպետը կարողացավ տիրություն անել անպաշտոն մնացած նախկին գյուղապետին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1660 դիտում
13:54 01-07-2019
«Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը պետք է դառնա որպես թանգարանային պատմություն. Փաշինյան
Այս բաժնից
934 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
889 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»