2873 դիտում
14:15 18-06-2020
Աշխատող ուսանողների եկամտահարկը կուղղվի նրանց վարձավճարներին
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց, ըստ որի ՀՀ-ում հավատարմագրված բուհերի մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայիայն մասնագիտությունները, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:
Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ հարությունյանը նշելով, որ որոշման անհրաժեշտությունը բխում էՀայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքի 160.1 հոդվածի 1-ին մասի պահանջներից:
«Այդ փոփոխությունը թույլ է տալիս եկամտային հարկից փոխհատուցում տրամադրել առկա համակարգում սովորող ուսանողների վարձավճարների համար: Հիմա մենք սահմանել ենք օպտիմալ մի ցանկ, ըստ որի, այդ մասնագիտություններով սովորող ուսանողները եթե աշխատում են, կարող են իրենց եկամտահարկից վճարել իրենց վարձավճարները:
Նմանատիպ նյութեր
2492 դիտում
22:28 08-08-2016
Դոնալդ Թրամփն առաջարկում է երկրում կրկնակի անգամ կրճատել եկամտահարկը
1441 դիտում
11:43 20-01-2021
Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը
727 դիտում
13:35 01-03-2024
Ինչպես վճարել եկամտահարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից․ ՊԵԿ
Այս բաժնից
490 դիտում
21:00 16-05-2024
Քննարկեցինք Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև գործակցության ծրագրերը․ Ավինյան
481 դիտում
20:31 16-05-2024
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցելու բանաձև