1873 դիտում
11:43 20-01-2021
Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը
Արցախում պետական աջակցության ծրագրով՝ գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերություններին փոխհատուցվելու է վարձու աշխատողների եկամտային հարկը: Այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:
«Արցախում աշխատատեղերի պահպանման և նորերի ստեղծման աջակցության և աշխատանքի խրախուսման նպատակով՝ սահմանվել է պետական աջակցություն:
Մասնավորապես՝ 2021 թվականի հունվարից սկսած՝ 6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկի ամբողջ ծավալով կտրամադրվի աջակցություն։ Արդյունքում, ընկերությունները եկամտային հարկի մասով փաստացի ծախս չեն իրականացնի։
Սա կարևոր խթան է բիզնեսի համար, որը հնարավորություն կտա պահպանել գործող աշխատատեղերը, ինչպես նաև կնպաստի նորերի ստեղծմանը։
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Արցախում նոր ստեղծվող ընկերությունները՝ օգտվելով այս բացառիկ հնարավորությունից»,-մանրամասնել են նախարարությունից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Արցախում աշխատատեղերի պահպանման և նորերի ստեղծման աջակցության ծրագիր. եկամտային հարկն ամբողջությամբ...
Опубликовано ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն Вторник, 19 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
1600 դիտում
15:52 02-03-2020
Նախարարությունը հորդորում է գործատուներին ըմբռնումով մոտենալ երեխա ունեցող աշխատողների ուշացումներին
Այս բաժնից
2215 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»
1420 դիտում
23:40 07-02-2025
Մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, և այն մեր կյանքում պիտի չկրկնվի. Բագրատ Սրբազան