1096 դիտում
13:35 01-03-2024
Ինչպես վճարել եկամտահարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն, անշարժ գույքը վարձակալության հանձնած ֆիզիկական անձանց, տեղեկացնում է, որ յուրաքանչյուր հարկային տարվա համար անհրաժեշտ է ինքնուրույն հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով, և վճարել պետական բյուջե՝ 900008000490 գանձապետական միասնական հաշվին։
Ֆիզիկական անձն, իր ընտրությամբ, վարձակալական վճարներից ստացված եկամտային հարկը կարող է վճարել յուրաքանչյուր ամիս (ստացված եկամտի 10% չափով) կամ տարեկան մեկ անգամ (տարվա ընթացքում ստացված եկամուտների հանրագումարի 10% չափով)՝ մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը ներառյալ։
Վճարումը հնարավոր է կատարել բանկային ծառայության միջոցով՝ պարտադիր նշելով ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ Իսկ եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիր) պետք է ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ մինչև հաշվետու տարվան հա¬ջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ։

Նմանատիպ նյութեր
1555 դիտում
16:57 01-03-2024
Ինչպես վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից
834 դիտում
15:03 02-12-2022
Ինչպես վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից. ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
877 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ
733 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
985 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը