Դոնալդ Թրամփն առաջարկում է երկրում կրկնակի անգամ կրճատել եկամտահարկը
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն առաջարկել է 2 անգամ կրճատել ամերիկյան ընկերությունների եկամտահարկը և թուլացնել կանոնակարգումը, հաղորդում է Ria Novosti-ն։
Ըստ նրա՝ այդ դեպքում ոչ մի ընկերություն իր ստացած եկամտից այդ դեպքում չի վճարի 15 տոկոսից ավելին։
«Այլ կերպ ասած, հարկերը 35%-ից կկրճատենք մինչև 15%»,-ասել է Թրամփը Դեթրոյթում տնտեսական հարցերով իր ծրագրի ելույթի ժամանակ։ Ամերիկյան մի շարք հեռուստաալիքներ հեռարձակել են նրա ելույթը։