211652_close_icon
views-count46213 դիտում article-date 21:39 11-06-2020

Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են կցորդիչով Howo և Volvo մակնիշի բեռնատարները. դեպքի վայր է ժամանել Բաղանիսի վարչական ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Նոյեմբերյան–Բաղանիս ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ Բաղանիս գյուղի վարչական տարածքում, բախվել են Նորիկ Ա.-ի վարած կցորդիչով Howo մակնիշի և ՌԴ քաղաքացի Դենիս Ս.-ի վարած Volvo մակնիշի բեռնատարները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դենիս Ս.-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Առաջին պահից դեպքի վայր է ժամանել նաև Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր