93804 դիտում
11:48 06-10-2015
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. «07»-ը մխրճվել է բեռնատար Volvo-ի մեջ. կա 1 զոհ. դեպքի վայր է ժամանել Տավուշի մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան-Վրաստանի սահման ավտոճանապարհի Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի վարչական տարածքում բախվել են Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 61-ամյա Վլադիմիր Վասիլենկոյի բարած Volvo բեռնատար մակնիշի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 30-ամյա Արտակ Ազատյանի վարած Վազ 2107մակնիշի 34 VN 652 համարանիշի և Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ, 36-ամյա Նվեր Հակոբյանի վարած Վազ 2110 մակնիշի 07 ՍՕ 226 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդ Ա. Ազատյանը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենան հարվածի արդյունքում վերածվել է մետաղե ջարդոնի:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Նոյեմբերյանի հրշեջ -փրկարարական ջոկատի աշխատակիցները, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկով և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են քննիչները՝ ավագ քննիչ Արկադի Աբովյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները մահացածին մեծ դժվարությամբ դուրս բերեցին ավտոմեքենայից:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր է ժամանել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ով հանձնարարեց, որպեսզի մեքենաները տեղափոխելուց հետո կանոնավոր կատարվի ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ առկա է դիզվառելիքի արտահոսք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+