211652_close_icon
views-count65676 դիտում article-date 20:47 11-06-2020

Խոշոր ավտովթար Նորք-Մարաշում. բախվել են Nissan-ն ու Samand-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan և Samand մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Բախման հետևանքով Samand-ը գլխիվայր շրջվել է: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչ Էդգար Հայրապետյանն ու տեսուչ Հրաչ Ալեքսանյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր