75619 դիտում
10:31 27-05-2024
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Նորք Մարաշում մոտ 30 մետր երկարությամբ բետոնե հենապատ է փլուզվել. կոտրվել են էլեկտրասյուներ, վնասվել է ավտոմեքենա. օպերատիվ են գործել փրկարարները, «Գազպրոմ»-ի և Նորք Մարաշի թաղապետարանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային առավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի թիվ 8/5 տան այգու բետոնե պարիսպը փլուզվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզվել է մոտ 30 մետր երկարությամբ բետոնե պարիսպը՝ կոտրելով 2 էլեկտրական սյուներ, պարսպի մի հատված էլ ընկել է ճանապարհին կայանված «Мercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Պոկվել են նաև էլեկտրասյուներ, ճանապարհը ամբողջությամբ դարձել է անանցանելի:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս Գազ», և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները:
Տեղում պարզվել է, որ գազի արտահոսք տեղի չի ունեցել, սակայն «Գազպրոմ»-ի աշխատակիցները հերթապահություն են իրականացրել դեպքի վայրում:
Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները և Նորք Մարաշ վարչական շրջանի կումուանալ բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գրիգորյանի գլխավորությամբ:
Օպերատիվորն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկայինն ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Օրդուխանյանն ու Արկադի Գրիգորյանը:
Պարզվել է, որ թիվ 8/5 տան (սեփականատեր Արթուր Սարգսյան) այգու բետոնե հենապատը (մոտ 30 ք․մ) փլուզվել է, բեկորներն ընկել են կայանած «Мercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա, նաև շրջվել է էլեկտրասյուն, փողոցը դարձել է անանցանելի, որը մաքրելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
Փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված փողոցում դեռ սովետական տարիներից տեղադրված են փայտե էլեկտրասյուներ որնք ամեն պահի արող են տապալվել ու այդ հարցը պետք է հրատապ կամ Երևանի քաղաքապետարանը, կամ Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարը դիմեն Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, որպեսզի իրենից լուրջ վտանգ ներկայացնող այդ էլեկտրասյուները փոխարինեն նոր բետոնե էլեկտրասյուներով, հակառակ դեպքում չկա երաշխիք, որ մի օր էլ նշված էլեկտրասյուները թեթև քամու հետևանքով չեն տապալվի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)