Ողբերգական ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում․ «Porsche Cayenne»-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ․ վարորդը, ով զրկված է եղել մեքենա վարելու իրավունքից, հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ մահացած․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Սարիբեկ Ա․-ն իր վարած ռուսական համարանիշներով «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում, «Չայնիի» երկրորդ ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ և մոտ 80 մետր առաջ ընթացել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, մոտ 10 մետր հեռավորության վրա։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջակոտներից մեկից հատուկ փրկարարները։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալներ Աշոտ Մելքումյանը, Սերգեյ Ավագյանի և Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բախման հետևանքով ավտոմեքենայից գազաբալոնը ու անվահեծաններից մեկը կոտրվել ու շպրտվել էին։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտաքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհն սպասարկող «Կոտայքի» ճանշինի աշխատակիցները, ովքեր շատ արագ ճանապարհից հեռացրեցին երկաթե արգելապատնեշները, այնուհետև փրկարարների հետ ավտոմեքենայի մեջից դուրս բերեցին երկաթե արգելապատնեշը և ավտոմեքենան քարշակով տեղափոխեցին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ վթարից ժամեր առաջ հերթական անգամ պարեկի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ոչ սթափ (խմած) վիճակում ավտոմեքենա վարելու համար, իսկ հետո, օրենքի շրջանակում պարեկը ավտոմեքենան ի պահ է հանձնել նրա համար ժամանած ազգականին, ով պարտավորվել է ավտոմեքենան ինքը վարել, մինչ դեռ ժամեր անց Սարիբեկ Ա․-ն վթարի է ենթարկվում ու մահանում։ Այնպես որ այս վթարի մեջ իր մեղավորությունը ունի նաև այն ազգականը, ում ավտոմեքենան հանձնվել էր։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։