Զենքի, ռազմամթերքի առգրավման դեպք՝ Կոտայքի մարզում․ Ակունք գյուղից համայնքային ու քրեական ոստիկանների և պարեկների կողմից ոստիկանություն տեղափոխված քաղաքացիներից մեկը հայտնել է, որ ավտոմեքենայում առկա է ատրճանակ և հրացան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 12-ին զենքի, ռազմամթերքի առգրավման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վարազդատ Գ․-ի և նրան պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի, ինչպես նաև Հրաչյա Հ․-ի և նրա կողմից շահագործվող «Toyota» մակնիշի ավտոմեքենայի մեջ առկա է հրազեն ու ռազմամթերք և վերջիններս գտնվում են Ակունք համայնքի Կենտրոնական խճուղում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելիս՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության ծառայողների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների հետ համատեղ միջոցառումների արդյունքում ժամը 23։30-ի սահմաններում Ակունք համայնքի Կենտրոնական խճուղուց ՀՀ քր. օր.-ի 335 հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և Կոտայքի մարզային քրեական վարչություն են տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Վարազդատ Գ․-ին՝ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ և 42-ամյա Հրաչյա Հ․-ին՝ իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով արդեն ոստիկանությունում Վարազդատ Գ․-ի և Հրաչյա Հ․-ի անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ Վարազդատ Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատկանող ավտոմեքենայի մեջ առկա է մեկ հատ ատրճանակ և հրացան։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։