Մինչ Տիգրան Ավինյանը հայտարարում է, որ Երևանում վթարային շենքեր չպետք է լինեն, որ բնակիչները չհայտնվեն փողոցում, Արցախի 24/1, 14-հարկանի շենքը պաշտոնյաների ոչ սրտացավ մոտեցման պատճառով բռնել է վթարային դառնալու ճանապարհը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքում կան շենքեր, որոնք պատկան մարմինների ոչ սրտացավ մոտեցման պատճառով դարձել են վթարային, որոշներն էլ այդ ոչ սրտացավ պաշտոնյաների պատճառով ճանապարհ են բռնել դեպի ոչնչացում։
Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը մի՞թե տեղեկացված չէ, որ իր վարչական շրջանում, ավելի կոնկրետ՝ Արցախի 24/1 հասցեի 14-հարկանի շենքը արդեն բռնել է վթարային դառնալու ճանապարհը։
Ու պատճառը ոչ թե շենքի 65 բնակարաններում ապրող 250-ից ավելի բնակիչների մեղավորությունն է, այլ թաղապետարանի ու «Վեոլիա Ջուր»-ի։
Բնակիչները 30 տարի է դիմում են թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանություններին, ու 30 տարի է սպասում են, թե այդ վայ-չինովնիկները երբ են բնակիչների դարդին դարման լինելու։
20-30 մետր կոյուղատարի վնասման կամ խցանման պատճառով ջրերը լցվում են շենքի նկուղներ, այն նկուղները, որոնք իբրև թե համարվում են ապաստարան։
Անզեն աչքով նայելով այդ նկուղների ներսը՝ կասես ոչ թե ապաստարան է, այլ սպանդանոց։
Այդ նկուղներում մարդիկ անգամ 20 վայրկյան չեն կարող մնալ․ կեղտաջրերը մինչև այսօր լցվում են նկուղներ, որոշ հատվածներում բարձրությունը անցնում է 1 մետրը, ու ամբողջ շենքը, կարելի է ասել, դարձել է կիսավթարային։ Կեղտաջրերը ոչ միայն տարածվում են նկուղում, այլ նաև բակային հատվածում են գարշահոտ տարածում, իսկ շենքի հիմքերն էլ արդեն կամաց-կամաց ձեռք են բերում փլուզման հատկանիշներ։ Հիմա, եթե Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը և «Վեոլիա Ջուր»-ը հրատապ կարգով խնդիրը չլուծեն, մի քանի ամիսը բավական է, որ շենքը դառնա վթարային, կիսավթարայինից վերածվի փլուզման ենթակա շենքի։
Բնակիչները դիմում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քանի որ հույս չունեն, որ թաղապետը ինչ-որ բան կանի։
Ուզում ենք հավատալ, որ Երևանի քաղաքապետի միջամտության շնորհիվ շենքը կփրկվի կործանումից, իսկ եթե քաղաքապետն էլ անզոր լինի խնդիրը լուծելու համար, ապա ոչ միայն 24/1-ի, այլև հարակից շենքերի մոտ 500-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։