Արմավիր քաղաքում ապրիլի 24-ին ծառերի սպանդի հեղինակը նախկին դատախազի որդի, Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար նախկինում պայքարած, խուլիգանության համար իրավապահների տեսադաշտում հայտնված Սևակ Մինասյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ ապրիլի 24-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրականացված ծառերի սպանդի մասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց SHAMSHYAN.com-ը մի քանի ահազանգեր է ստացել Արմավիր քաղաքի բնակիչներից, ովքեր նախ իրենց զայրույթն են ուղղում Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանի հասցեներին՝ ասելով, որ նրանք շատ լավ էլ իմացել են, թե ով է ծառերի սպանդի հեղինակը, սակայն ոչինչ չեն ձեռնարկել։ Իսկ ծառերը քոքից կտրվել են նախկին դատախազի որդու՝ Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար տարիներ առաջ պայքարի դուրս եկած Սևակ Սահակյանի կողմից, ով նույնիսկ տարիներ առաջ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել այն ժամանակվա Ներքին գործերի Արմավիրի բաժին և այդ խուլիգանության փաստով Արմավիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական գործ։ Ու հիմա Ս. Մինասյանը ծառերի սպանդն արդարացրել է՝ ասելով, թե ինքը դրա տեղը նոր ծառեր է տնկելու, իսկ տարածքն իր սեփականությունն է։
Թե ինչպես է պետական տարածքը, որը դեռ սովետական տարիներից ամբողջ Հայաստանում հայտնի էր որպես Հոկտեմբերյանի հյուրանոց, Ս. Մինասյանը կարողացել սեփականաշնորհել, անհայտ է։ Հավանաբար, ինչպես նշում էին SHAMSHYAN.com զանգահարող քաղաքացիները, այդ հարցում մեծ դեր է խաղացել դատախազ հայրը։ Ահազանգողները նշում էին, որ եթե նրա հայրը ողջ լիներ, ապա Սևակի մտքով չէր անցնի անգամ ծառի ճյուղ կտրել։ Իսկ այս օրերին Սևակն ակտիվ քարոզարշավ է իրականացնում՝ բնակիչներին կոչ անելով, որպեսզի առաջիկա ընտրություններում իրենց ձայնը տան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ու արդյոք Ռ. Քոչարյանը տեղյա՞կ է, որ իր համար քարոզարշավ իրականացնող նախկին դատախազի տղան ծառերի սպանդ է իրականացրել։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 24-ին, ծառերի համատարած սպանդ էր իրականացվել Արմավիրի մարզում։
Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում, որը համարվում է գլխավոր փողոցներից մեկը, անհայտ անձը կամ անձինք մոտ 10 առողջ, հսկայական ծառեր խորքից կտրել էին։
Ինչպես նշում էին քաղաքացիները, ովքեր հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսել, առողջ ծառերի մասին հայտնում էին, որ ոչ Արմավիրի մարզպետարանը՝ Վահրամ Խաչատրյանը, ոչ Արմավիրի քաղաքապետարանը՝ Վարշամ Սարգսյանը, ոչ էլ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ծառայողները ոչինչ չեն ձեռնարկել ծառերի սպանդը կանխելու համար։
«Առողջ ծառեր էին, երևի ինչ-որ մեկը ցանկանում է այդ հատվածում շինություն անել, դրա համար էլ ծառերի «հերն անիծեցին», էն էլ ապրիլի 24-ին։ Չգիտես՝ ի՞նչ անուն տաս էս վայրագությանը։
Հիմա մարզպետն ու քաղաքապետը ստից կսկսեն արդարանալ, թե տեղյակ չեն եղել, եթե իմանայինք՝ կկանխեինք, բայց դա արդարացում չի։ Պետք է գտնեն ու պատժեն այդ ստահակներին ու պարտավորեցնեն 10 ծառի փոխարեն 100 ծառ տնկեն, ինչը դաս կլինի հետագայում բնության նկատմամբ նման ոտնձգություն չանելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մինչև 2050 թիվը Հայաստանում տնկվելու է 50 մլն ծառ, մինչդեռ Արմավիր քաղաքում ապրիլի 24-ի՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրով, ծառերի նման սպանդ են կատարել։
Հիմա տեսնենք՝ ի՞նչ են անելու պատասխանատուները»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։