211652_close_icon
views-count1507 դիտում article-date 18:40 24-04-2026

ՀՐԱՏԱՊ․ Ծառերի համատարած սպանդ Արմավիր քաղաքում․ բնակիչները զայրացած իրենց խոսքն են ուղղում մարզպետին ու քաղաքապետին․ ձեր անգործության պատճառով ապրիլի 24-ին մի իսկական ծառերի «գենոցիդ» են իրականացրել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 24-ին, ծառերի համատարած սպանդ է իրականացվել Արմավիրի մարզում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում, որը համարվում է գլխավոր փողոցներից մեկը, անհայտ անձը կամ անձինք մոտ 10 առողջ, հսկայական ծառեր խորքից կտրել են։

Ինչպես նշում էին քաղաքացիները, ովքեր հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսել, առողջ ծառերի մասին հայտնում էին, որ ոչ Արմավիրի մարզպետարանը՝ Վահրամ Խաչատրյանը, ոչ Արմավիրի քաղաքապետարանը՝ Վարշամ Սարգսյանը, ոչ էլ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ծառայողները ոչինչ չեն ձեռնարկել ծառերի սպանդը կանխելու համար։

«Առողջ ծառեր էին, երևի ինչ-որ մեկը ցանկանում է այդ հատվածում շինություն անել, դրա համար էլ ծառերի «հերն անիծեցին», էն էլ ապրիլի 24-ին։ Չգիտես՝ ի՞նչ անուն տաս էս վայրագությանը։

Հիմա մարզպետն ու քաղաքապետը ստից կսկսեն արդարանալ, թե տեղյակ չեն եղել, եթե իմանայինք՝ կկանխեինք, բայց դա արդարացում չի։ Պետք է գտնեն ու պատժեն այդ ստահակներին ու պարտավորեցնեն 10 ծառի փոխարեն 100 ծառ տնկեն, ինչը դաս կլինի հետագայում բնության նկատմամբ նման ոտնձգություն չանելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մինչև 2050 թիվը Հայաստանում տնկվելու է 50 մլն ծառ, մինչդեռ Արմավիր քաղաքում ապրիլի 24-ի՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրով, ծառերի նման սպանդ են կատարել։

Հիմա տեսնենք՝ ի՞նչ են անելու պատասխանատուները»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից