211652_close_icon
views-count55282 դիտում article-date 18:32 23-02-2022

Ավտովթար Նորք-Մարաշում. բախվել են Toyota Camry-ն ու UAZ մակնիշի բեռնաուղևորատարը. վերջինս կողաշրջվել է, փակելով ճանապարհը. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:45-ի սահմաններում Նորք–Մարաշ 8-րդ և 10 –րդ փողոցների խաչմերուկում բախվել են  Երևանի բնակիչներ, 32-ամյա  Վարդան Մխիթարյանի վարած Toyota Camry մակնիշի և  71-ամյա  Վլադիմիր Կարապետյանի վարած UAZ մակնիշի բեռնաուղևորատար ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով UAZ-ը կողաշրջվել է, փակելով ճանապարհը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վաթրի հետևանքով,  բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության  հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի թիվ 17 ջոկատի փրկարարները:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Գրիշա Պողոսյանն ու Նորայր Սահակյանը:

Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր