211652_close_icon
views-count56257 դիտում article-date 14:51 11-06-2020

Արտակարգ դեպք Արարատի մարզում. գյուղապետի տան դիմաց վերջինիս հասցեին մոտ 10 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցվել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 7-ին Արարատի մարզի Այգեստան գյուղում տեղի ունեցած խուլիգանության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01;10-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 01։00-ի սահմաններում Այգեստան գյուղի Իսակովի փողոցի թիվ 1 տան դիմաց վիճաբանություն է տեղի ունենում։ Հաջորդ օրը ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը պարզել է, որ նույն գյուղի բնակիչ՝ 41-ամյա Արմեն Հովհաննիսյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, մոտ 10 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Այգեստան համայնքի ղեկավար՝ նույն գյուղի բնակիչ, 78-ամյա Սոկրատ Հովհաննիսյանի հասցեին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր