211652_close_icon

Արտառոց դեպք՝ Լոռու մարզում․ շտապօգնության բժիշկների կողմից «Տաշիր» բժշկական կենտրոն տեղափոխված երեխաների հայրը ընդունարանում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել աշխատակիցների հասցեին

views-count2218 դիտում article-date 11:50 13-11-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի տղամարդ «Տաշիր» բժշկական կենտրոնում իրեն պահում է ոչ ադեկվատ և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում աշխատակիցների հասցեին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներին Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Ահարոն Խ․-ն հայտնել է, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Տաշիր քաղաքի 1-ին շենքի բնակարաններից մեկը, որտեղից ծնողների հետ միասին բժշկական կենտրոն են տեղափոխել երկու երեխաների և ընդունարանում վերջիններիս հայրը՝ Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Արա Բ․-ն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնել աշխատակիցների հասցեին ՝ խաթարելով բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքը։

Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ահարոն Խ․-ն աշխատում է «Տաշիր» բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության բժիշկ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր