211652_close_icon
views-count29337 դիտում article-date 11:12 17-04-2024

Արտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ 37-ամյա ամբաստանյալը դատավորի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, սպառնալիքներ տվել նրա և ընտանիքի անդամների հասցեին, որից հետո կատարել ինքնավնասում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը երեկոյան Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր 56-ամյա Արթուր Ադամյանը դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժին և հայտնել, որ նույն օրը, դատական նիստի ավարտին, ժամը 17։30-ի սահմաններում ամբաստանյալ՝ Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Ս․-ն լկտի վարքագիծ է դրսևորել, դահլիճում գտնվող մասնակիցների ներկայությամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, իր հասցեին հայհոյանքներ է հնչեցրել, ապա սպառնալիքներ տվել իր և իր ընտանիքի անդամների հասցեին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթուր Ա․-ն հայտնել է նաև, որ այդ ամենից հետո կարգադրիչների և ուղեկցող դասակի ոստիկանների միջոցով Արմեն Ս․-ն հեռացվել է դատական նիստերի դահլիճից, որից հետո գտնվելով համապատասխան խցում շարունակել է տալ բարձրաձայն հայհոյանքներ իր և իր ընտանիքի անդամների հասցեին, շուրջ 10-20 րոպե խանգարել է մեկ այլ դատական նիստի ընթացքը, որից հետո կատարել ինքնավնասում:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր