2852 դիտում
15:15 10-06-2020
Գյուղատնտեսությունում արտադրողականությունը ցածր է. խթանող ծրագրերը շարունակվում են
Հայաստանում գյուղատնտեսությունը տնտեսության մյուս ոլորտների համեմատ շարունակում է ցածր արտադրողականություն ունենալ, պետությունն արտադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ շարունակում է խթանող քաղաքականությունը:
«[url=https://armenpress.am/arm/news/1017993.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանը:
«2019-ին տնտեսության միակ ոլորտը, որտեղ ունեինք տնտեսական ակտիվության նվազում, գյուղատնտեսությունն էր: Ունեցել ենք մոտ 4 տոկոս նվազում՝ 2018-ի համեմատությամբ, ընդ որում նվազումն արձանագրվել է թե բուսաբուծության, թե անասնաբուծության բնագավառներում: Գյուղատնտեսությունը տնտեսության այն ոլորտն է, որտեղ այսօր ունենք դեռևս ամենաընդգծված ձևով տարբերվող ցածր արտադրողականությունը՝ տնտեսության մյուս ոլորտների համեմատությամբ: Եվ, բնականաբար, կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերը և այն միջոցառումները, որոնք ֆինանսավորվել են պետական բյուջեով, իրենց հիմքում ունեն քաղաքական այն նպատակը, որ տնտեսությունները ֆինանսական միջոցների ներգրավումը օգտագործեն արտադրողականությունը բարձրացնելու, արդյունավետ գյուղատնտեսություն վարելու նպատակով»,-ասաց նախարարը:
Նա վստահեցերց՝ մնացած ծրագրերը ևս ուղղված են այդ նպատակին: Դրանք կամ անհատական ներդրումային ծրագեր են, կամ էլ բարելավում են ենթակառուցվածքները, որ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսություններն ունենան ավելի բարենպաստ միջավայր՝ արդյունավետ գյուղատնտեսություն վարելու համար:
Կա, օրինակ, գյուղատնտեսության խթանման ծրագիր, դրա բյուջեն 2019-ին կազմել է 3.6 մլրդ դրամ, փաստացի օգտագործվել է 3 մլրդ 116 մլն դրամ: Այն ներառել է գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի սուբսիդավորում, եղել են 8 841 վարկառուներ:
2019-ին պետբյուջեով Էկոնոմիկայի նախարարության մասով նախատեսված էր 21,7 մլրդ դրամ ֆինանսավորում, որից 12,8 մլրդ դրամը գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի մասն էր: 12, 8 մլրդը միայն ծրագրային ֆինանսավորման թվերն են: Ծրագրերի իրականացման նպատակով փաստացի օգտագործված ֆինանսավորումը կազմել է 8,2 մլրդ դրամ, որը պլանային ցուցանիշի 63,6 տոկոսն է:
Նմանատիպ նյութեր
2674 դիտում
13:22 11-03-2021
ՀՀ-ում 1 ժամում միջինացված արտադրողականությունը 6 դոլար է, ԵԱՏՄ-ում՝ 11, զարգացած երկրներում՝ 43
3049 դիտում
17:27 20-06-2014
ՀՀ գյուղատնտեսությունում քննարկվել են Հայաստանի անտառային տնտեսությանն առնչվող հիմնախնդիրները
Այս բաժնից
724 դիտում
14:28 25-11-2024
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման
601 դիտում
14:10 25-11-2024
Կառավարությունը կսուբսիդավորի 2024 թվականին կարկուտի հետևանքով տուժած տնտեսվարողների գյուղատնտեսական վարկերը
1141 դիտում
13:17 25-11-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն