Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ
ՀՀ վարչապետը Պետեկամուտների կոմիտեի նոր նախագահ է նշանակել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,–նշված է կառավարության որոշման մեջ։
Նշենք, որ Հովհաննիսյանը մինչ այդ զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2019–ի հուլիսի 1-ին։
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել երեկ` հունիսի 4-ին։