3737 դիտում
15:36 04-06-2020
Սյունիքի մարզում վերջին 3 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը՝ 103
Սյունիքի մարզում վերջին 3 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք։ Այս մասին ասվում է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։
«Հարգելի՛ սյունեցիներ
Հերթական անգամ դիմում ենք Ձեզ՝ վստահ լինելով, որ գիտակցում եք խնդրի լրջությունը եւ համարժեք կարձագանքեք ստեղծված իրավիճակին։
Ցավով պետք է փաստենք, որ իրավիճակին համարժեք արձագանք չենք տեսնում, եւ բոլորիս գործունեության արդյունքում ունենք հետեւյալ իրավիճակը։
Սյունիքի մարզում այս պահին՝ 103 հաստատված դեպք, որից
Բուժած՝ 60 հոգի,
Հիվանդ՝ 43 հոգի, որից՝
Կապանում՝ 3 հոգի,
Գորիսում՝ 1 հիվանդ,
Սիսիանում՝ 9 հիվանդ,
Մեղրիում՝ 29 հիվանդ,
Գորայքում՝ 1 հիվանդ։
14 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 29 հիվանդ անսիմպտոմ է։
Ինքնամեկուսացած է 338 հոգի։
Ընդ որում՝ միայն վերջին 3 օրվա ընթացքում ունեցել ենք 23 նոր դեպք։
Վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակվածների նման աճ չէինք ունենա, եթե հստակորեն պահպանեինք սահմանված կանոնները։ Մեր ուսումնասիրությունները, տարբեր բնակավայրերում հանդիպումները, ամենօրյա շրջայցերը փաստում են, որ ոչ միշտ ենք պահպանում անհրաժեշտ կանոնները։
Կրկին հորդորում ենք դրսեւորել ողջամիտ անհանգստություն եւ չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը եւ կյանքը։
Կրկին խնդրում, հորդորում եւ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՝ չմասնակցել զանգվածային միջոցառումների, բացառել զանգվածային միջոցառումները, բացառիկ դեպքերում, հոգեհանգսի, հուղարկավորության մասնակցելիս, խստորեն պահպանել ՀՀ պարետի 2020թ․ հունիսի 3-ի N 110 որշման հավելված N 17- ով սահմանված, ինչպես նաեւ անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները»։
Նմանատիպ նյութեր
3017 դիտում
13:00 28-06-2020
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք, ընդհանուր դեպքերի թիվը հասել է 118-ի
10078 դիտում
10:13 26-03-2020
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 290-ի. գրանցվել է 25 նոր դեպք
12659 դիտում
11:36 03-04-2020
Կորոնավիրուսի վարակման 73 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 736-ի
Այս բաժնից
445 դիտում
18:13 02-05-2024
ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա
442 դիտում
18:01 02-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
541 դիտում
17:38 02-05-2024
Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան