7245 դիտում
20:22 31-05-2020
Երևանի գլխավոր ախտաբան. Կառավարությունում առկա է ճգնաժամ, լրջագույն խնդիր կա նաև առողջապահական համակարգում. բժիշկների մեծ մասը վարակված է և հյուծված. Tert.am
Երևանի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման այսօրվա պատկերը կանխատեսելի էր, քանի որ եթե վարակի դեմ վակցինացիա չկար և հայտնի էր, թե ինչպես է այն տարածվում, ի սկզբանե պետք է լինեին ինքնամեկուսացում և պաշտպանիչ սարքերի կրում, անձնական հիգիենայի պահպանում: Նա [url=https://www.tert.am/am/news/2020/05/31/mkhitaryan/3303562?fbclid=IwAR2lpEjmgQ57_ncyShRDzQ7Vwz2WAoDW9EiP46aj7Edc3YxW0WtJCzMFmiA]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշեց, որ իր համար ժամանակին անհասկանալի էր, թե ինչու էին վարչապետն ու փոխվարչապետը հայտարարում, որ վարակը երկրում կառավարելի է:
«Ենթադրում եմ, որ խորհրդատուները պետք է լինեին առողջապահության բնագավառից։ Կարծում եմ հենց այդ միտքն էլ եղավ պատճառ, որ ձախողեցին, չկարողացան ինչ-որ բան անել»,- ասաց նա՝ հավելելով, որ վիրուսը կառավարելի է դառնում, եթե գտնվում է փակ սրվակում վիրուսոլոգիական սառնարանների խցիկի ինչ-որ մի անկյունում:
Նա նաև հիշատակեց առողջապահության նախարարի հայտարարությունը, որ դիմակների կրումը արդյունավետ չէ, հետո խոսքը փոխելը, թե դրանք կարող են օգնել: Դա էլ անլուրջ քայլ համարեց: «Նախարարի ասածի հետ, որ դիմակները կարող են և չպաշտպանել, պետք են հատուկ դիմակներ, համաձայն եմ, բայց ցանկացած դիմակ, ցանկացած պատնեշ, որը կգտնվի շնչառական ուղիների դիմաց, կարող է որոշակի տոկոսով իջեցնել վարակվելու հավանականությունը»,-ասաց նա:
Արմեն Մխիթարյանը զարմանք արտահայտեց, թե ինչպես է, որ առողջապահության նախարարը, լինելով մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ, թույլ չտվեց, որ վարակի դեմ պայքարի մասին տեղեկատվության մատուցման մեջ ներգրավվեն վարակաբանները, համաճարակաբանները:
«Ես չեմ կարծում, որ վարչապետի գործառույթի մեջ մտնում է, որ մարդկանց բացատրի, որ դիմակներ կրեն, մնում էր՝ մի հատ էլ բացատրեր: Սա խոսում է կառավարության մեջ ճգնաժամի մասին»,- ասաց նա:
Մանրամասները՝ Tert.am-ում:
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
19:18 17-03-2023
Այսօր մենք ունենք մոտավորապես 100 մլն քմ բնակարանային ֆոնդ, որի գերակշիռ մասը հյուծված է. Քերոբյան
Այս բաժնից
34472 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ