1117 դիտում
19:18 17-03-2023
Այսօր մենք ունենք մոտավորապես 100 մլն քմ բնակարանային ֆոնդ, որի գերակշիռ մասը հյուծված է. Քերոբյան
Այսօր մենք ունենք մոտավորապես 100 մլն քմ բնակարանային ֆոնդ, որի գերակշիռ մասը հյուծված է, մեզ համար անհրաժեշտ է, որ կարողանանք անհամեմատ ավելի արագ թարմացնել եւ ավելացնել բնակարանային անշարժ գույքի ֆոնդը, որ կարողանանք ապահովել մեր բնակչության համար անվտանգ եւ ժամանակակից պայմաններին համապատասխան քաղաքային միջավայր: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տարեկան համաժողովում իր ելույթում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Բացի այդ, կառավարությունը կամաց-կամաց դուրս է գալիս հիփոթեքային վարկերի սուբսիդավորման ծրագրից եւ մեզ պետք է միասին մտածել նոր գաղափարներ, նոր ծրագրեր, որոնք թույլ կտան տեմպը ավելացնել: Նախորդ տարի քննարկումներ եղել են, ես կառաջարկեի, որ շարունակենք քննարկումները: Կարծում եմ, որ Երեւանի ընտրություններից հետո այդ ծրագրերը թափով կսկսվեն»,-ասաց նա:
Նախարարը նաեւ հավելեց, որ կառավարության համար կառուցապատման ոլորտը խիստ կարեւոր ու զգայուն ոլորտ է. «Վստահ եմ, որ թե ես, թե ֆինանսների նախարարությունը, քաղաքաշինության կոմիտեն, մյուս գործընկերները, ամեն ինչ պետք է անենք, որ ակտիվությունը մնա բարձր մակարդակի վրա»:

Նմանատիպ նյութեր
1012 դիտում
19:35 10-06-2023
Այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով Հայաստան է այցելել մոտավորապես 806 հազար զբոսաշրջիկ. Քերոբյան
Այս բաժնից
1027 դիտում
23:10 30-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
1174 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
757 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով