211652_close_icon
views-count4512 դիտում article-date 19:03 21-03-2019

Մարալիկում Ն. Մալյանի և Ա. Դանիելյանի գործունեությունը խոչընդոտելու փաստով դատարանը պարտավորեցրել է քրգործ հարուցել. Տիգրան Աթանեսյան. Tert.am

Մեր հետևողական երկար պայքարի շնորհիվ այսօր Շիրակի մարզի դատարանը գտավ, որ խախտվել են «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի իրավունքները, և պարտավորեցրել է հարուցել քրեական գործ: [url=https://www.tert.am/am/news/2019/03/21/Tigran-Atanesyan%C2%A0/2953921]Tert.am[/url]-ի հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը`անդրադառնալով հոկտեմբերի 11-ին Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցում տեղի ունեցած միջադեպին, որտեղ «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարների, նկարահանող խմբի վրա տեղի ունեցած հարձակմանը: «Ես գտնում եմ, որ այստեղ եղել է խուլիգանություն և լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտում, և պետք է իրականացվի քրեական հետապնդում, այսինքն՝ եղել է ապօրինություն»,-ասաց նա և նշեց, հնարավոր է՝ սա արվել է իշխանությանը հաճոյանալու համար՝ ցույց տալով, որ այս մարդիկ քննադատում են գործող իշխանությանը: «Այսինքն՝ սահմանադրական կոնվենցիոն հայտնի իրավունքների ոտնահարում է տեղի ունեցել, և դա մնում էր անհետևանք»,-ասաց նա: Չնայած դրան` փաստաբանը հիշեցրեց, որ եղել է համաներում, որոնցից կարող են որոշ անձինք օգտվել. «Բայց պարտադիր է, որ պետությունը կատարի իր պարտականությունը իր քաղաքացիների առաջ, և խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ իրականացվի քրեական հետապնդում, այսինքն՝ պատժվեն»,-ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/21/Tigran-Atanesyan%C2%A0/2953921]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր