211652_close_icon
views-count68722 դիտում article-date 19:54 29-05-2020

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած Opel-ի և խճաքարով բարձված КамАЗ-ի բախումից. КамАЗ-ը կողաշրջվել էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է մայիսի 24-ին Կոտայքի մարզում տեղի ունեցել Opel-ի և խճաքարով բարձված КамАЗ-ի բախումը, ինչի հետևանքով КамАЗ-ը կողաշրջվել էր: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/24/1155521/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մայիսի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Ջրվեժ-Գետարգել գյուղամիջյան ճանապարհի Առինջ գյուղի վարչական տարածքում բախվել էին КамАЗ մակնիշի 18 ՍՏ 791 համարանիշի և Opel մակնիշի 34 ՍT 430 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկային: Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն էին ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել էին հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրենք վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ չեն ստացել: Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր նույն վաշտի ավագ հետաքննիկչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր