211652_close_icon
views-count28954 դիտում article-date 16:22 27-05-2019

Արտակարգ դեպք Երևանում. 8 տոննա խճաքարով բարձված КамАЗ-ը «Արմենիկում» բժշկական կենտրոնի մոտ կողաշրջվել է. փլուզվել է պատը, վնասվել են էլեկտրալարերն ու գազախողովակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։05-ի սահմաններում Շերամի փողոցի թիվ 2 հասցեում Աշոտ Ազարյանը իր վարած КамАЗ մակնիշի՝ մոտ 8 տոննա խճաքարով բարձված 35 ՏV 419 համարանիշի ավտոմեքենան կայանել է «Արմենիկում» բժշկական կենտրոնի ետնամասում գտնվող ավտոճանապարհին՝ նշված կենտրոնի պարսպի մոտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի սահքի պատճառով պարիսպը փլուզվել է և, ավտո,եքենան կողաշրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները պարզել են, որ կողաշրջման հետևանքով վնասվել են բարձրավոլտ հոսանքալարեր, գազատար խողովակներ և ճանապարհի հարակից արգելապատնեշը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը, «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները՝ Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր