211652_close_icon
views-count3717 դիտում article-date 09:13 29-05-2020

Երկաթուղային ցանցը քանդվում և ոչնչացվում է․ երկաթուղին կորցնում է տնտեսական շահավետությունը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի երկաթուղային ցանցը կոնցեսիոն պայմանագրով շահագործող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարությունը սկսել է բողոքել, որ տարիներ շարունակ վաճառվում է երկաթուղային այն ենթակառուցվածքը, որը գոյություն է ունեցել դեռևս խորհրդային տարիներից: Երևան քաղաքում գտնվող երկաթուղային ցանցը, որը երկաթուղին միացնում էր առանձին տնտեսվարողների, քանդվում և ոչնչացվում է, որի արդյունքում երկաթուղին կորցնում է իր հաճախորդներին և տնտեսական շահավետությունը: Խորհրդային Հայաստանում բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները իրար միացված էին երկաթուղային ցանցով: Հիմա այդ ձեռնարկությունները մասնավոր են, և ով ինչպես ուզում, այնպես էլ տնօրինում է իր տարածքով անցնող երկաթուղու ճակատագիրը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր