211652_close_icon
views-count25631 դիտում article-date 09:58 28-04-2017

Շատ լավ էլ գիտեն, թե ով է ներկրել ադրբեջանական խնձորը. իսկ ո՞ր օրենքով է ոչնչացվում այն. «Չորորդ իշխանություն»

Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՍԱՊԾ-ի տարածած հայտարարության մեջ չի ասվում մի «մանրուքի» մասին, իսկ ինչո՞ւ է ոչնչացվում ադրբեջանական խնձորը: Ոչ մի խոսք չկա այն մասին, թե ինչ հիմնավորմամբ է խնձորը առևտրի կետերից առգրավվում և ոչնչացվում: Մեզ հետաքրքրում է, թե որ օրենքով է դա արվել: Եթե ինչ-որ տեղ գրված է, որ Հայաստանում արգելված է ադրբեջանական ծագում ունեցող խնձորի վաճառքը, ապա բան չունենք ասելու, բայց նման բան հաստատ չկա: ՍԱՊԾ-ն լավ կաներ, որ բավարարեր մեր հետաքրքրությունը, որովհետև եթե խնձորն առգրավել են զուտ ադրբեջանական լինելու համար, ապա դա ոչ միայն անօրինական է, այլ նաև վտանգավոր նախադեպ կարող է դառնալ: Իսկ եթե խնձորն առգրավել են, քանի որ այն մաքսանենգ ճանապարհով է Հայաստան բերվել, ապա հրապարակեք մաքսանենգների անունները: Արդեն ասացինք, դա ոչ թե 5 րոպեի գործ է, այլ լավ էլ գիտեն, ով է ներկրել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր